Ջոզեֆ Բորել. Այսօրվա գնահատականները կարևոր քայլ են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական նկրտումների իրականացման ուղղությամբ
Ջոզեֆ Բորել. Այսօրվա գնահատականները կարևոր քայլ են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական նկրտումների իրականացման ուղղությամբ

Սա վճռորոշ պահ է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Եվրամիության համար, ինչպես նաև մեր ընդհանուր մայրցամաքում խաղաղության և ժողովրդավարության համար, – գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը սոցցանցերում։

«Այսօրվա գնահատականները կարեւոր քայլ են նրանց եվրոպական նկրտումների իրականացման ուղղությամբ։ ԵՄ-ն կաջակցի բարեփոխումների բոլոր ջանքերին՝ դա իրականություն դարձնելու համար»,- գրել է Ջոզեֆ Բորելը։

Եվրահանձնաժողովի հանձնարարականի համաձայն՝ Ուկրաինային և Մոլդովային պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար։

«Մենք խորհուրդ ենք տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա կատարում պայմանները, մինչև թեկնածուի կարգավիճակ տալը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։