Ջոզեֆ Բորել. Անհրաժեշտ միջոցներով եվրոպացիները պետք է քաղաքականապես պատրաստ լինեն շարունակել օգնությունն Ուկրաինային, հաշվի առնելով, որ ԱՄՆ աջակցությունը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ասում է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի, ուստի ԵՄ երկրները պետք է քաղաքականապես պատրաստ լինեն շարունակելու աջակցել Ուկրաինային։
Այս մասին Բորելը հայտարարել է Մալագայում Եվրոպական սոցիալիստական կուսակցության համագումարում առցանց ելույթի ժամանակ։
«Մենք բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնած։ ԵՄ-ին փորձություն է սպասվում: Առաջին հերթին դա վերաբերում է Ուկրաինային, որտեղ Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հեռանկարը անմիջական չէ, և եվրոպացիները, ովքեր դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեն, պետք է պատրաստ լինեն քաղաքականապես շարունակել օգնել Ուկրաինային՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ աջակցությունը հավանաբար կնվազ»,- ասաց Բորելը: