«Ջորջիան Վոթեր էնդ Փաուեր» ընկերության Թբիլիսիի սերվիսկենտրոններն այսօրվանից հաճախորդներին կսպասարկեն հեռակա կարգով
«Ջորջիան Վոթեր էնդ Փաուեր» ընկերության Թբիլիսիի սերվիսկենտրոններն այսօրվանից հաճախորդներին կսպասարկեն հեռակա կարգով

«Georgian Water and Power» ընկերությունը հունվարի 31-ից, ստեղծված համավարակաբանական իրավիճակի պատճառով ժամանակավորապես կսահմանափակի այցելությունները Թբիլիսիի սերվիսկենտրոններ և բաժանորդներին կսպասարկի հեռակա կարգով,- այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Թբիլիսիի սպասարկման կենտրոններ այցելելու փոխարեն ցանկացած դիմում և փաստաթուղթ կարելի է ուղարկել ընկերության [email protected] էլեկտրոնային հասցեին։

Դիմումը գրանցելուց և գործընթացն ավարտելուց հետո օգտատերը պատասխան կստանա նաև էլեկտրոնային փոստի միջոցով։

Ստեղծված իրավիճակում «Georgian Water and Power» ընկերությունը կոչ է անում հաճախորդներին առավելագույնս օգտվել հեռահար ծառայությունից: Անհրաժեշտության դեպքում տեղում սպասարկումը հնարավոր է Մցխեթայում՝ Աղմաշենեբելի փողոցում գտնվող սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ռուսթավի ջուր օգտագործողների համար՝ Ռուսթավիի Սուրբ Նինոյի փողոց 5 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնում։

Հեռավար ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Georgian Water and Power»-ի www.gwp.ge կայքում, հավելյալ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ թեժ գծի միջոցով՝ 2 931111»,- ասվում է «Georgian Water and Power»-ի հայտարարության մեջ։