«Ջորջիան աիրվեյսը» Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից ծրագրում է եվրոդատարանում պահանջել 25 միլիոն դոլար
«Ջորջիան աիրվեյս» վրացական ավիաընկերությունը նախատեսում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից եվրոդատարանում պահանջել 25 միլիոն դոլար: Ավիաընկերության գլխավոր տնօրեն, Ռոման Բոկերիայի հայտարարությամբ, հայցը կապված է թռիչքները առանց փաստարկի դադարեցնելու հետ:
«Արգելքի ֆորմալ պատճառը Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումն է, իբր «Ջորջիան աիրվեյսը» 800 000 դոլարի չափով պարտք ունի Ռուսաստանի նավիգացիայի դեմ, ինչպես նաև, իբր նախարարությանը չի բավարարում ընկերության ավիացիոն անվտանգության ծրագիրը: Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ «Վրացական ավիաուղիները» ոչ մի պարտք չունի Ռուսաստանի նավիգացիային, չնայած այն բանին, որ մենք երեք անգամ ավելի շատ հարկեր ենք վճարում քան ռուսական ավիաընկերությունները: Սա հակասում է Վրաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համաձայնագրերին: Ինչ վերաբերում է ավիացիոն անվտանգությանը, ապա «Վրացական ավիաուղիները» 27 տարի գործում է ավիացիոն շուկայում է և որևէ երկրում խնդիր չի ունեցել: Ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է իրականացնում եվրոպական գրեթե բոլոր երկրներ և հանդիսանում է IATA- ի անդամ», – ասել է Բոկերիան:
«Վրացական ավիաուղիներում» նշում են նաև, որ Ռուսաստանի նախագահի հունիսի 21-ի հրամանագրով արգելվել են թռիչքները միայն ռուսական ավիաընկերությունների համար: