Ջորջիա նահանգում «Հելենա» փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի
Ջորջիա նահանգում «Հելենա» փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի։ Այս մասին տեղեկությունը տարածում է նահանգի նահանգապետ Բրայան Քեմփը։
Նահանգապետի խոսքով՝ աղետի հետեւանքով տուժել են տասնյակ տներ, արգելափակվել է ավելի քան 150 ավտոճանապարհ։ Բրայան Քեմփը հրամայել է հազար զինվորի ներգրավել փոթորկի հետևանքների վերացման աշխատանքներին։
«Հելեն» փոթորիկը զոհեր է տվել նաև այլ նահանգներում։ Մասնավորապես, Հյուսիսային Կարոլինայում երկու մարդ է մահացել։ Ֆլորիդայում տեղի ունեցած աղետի հետևանքով երկու մարդ է զոհվել:
ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը նշում է, որ իրավիճակը դեռևս «վտանգավոր է և կյանքին սպառնացող»։