Ջորջիա Մելոնին հույս է հայտնում, որ Ուկրաինայի հետ կապված հաջորդ գագաթնաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ-ի պատվիրակությունը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հույս է հայտնում, որ Ուկրաինայի հետ կապված հաջորդ գագաթնաժողովին եվրոպացիների հետ միասին կմասնակցի նաև ԱՄՆ-ի պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է «Գարդիանը»։
Մելոնին ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ այս հակամարտության ավարտին հասնելու և խաղաղություն հաստատելու նպատակով։
Հիշեցնենք, որ այսօր Փարիզում շուրջ 30 երկրի ղեկավար է հավաքվել՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին քննարկելու պատերազմի ընթացքի վերաբերյալ կարևոր հարցեր։