Ջորջիա Մելոնին հանդիպեց Ջ.Դ. Վենսի և Մարկո Ռուբիոյի հետ
Ջորջիա Մելոնին հանդիպեց Ջ.Դ. Վենսի և Մարկո Ռուբիոյի հետ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։

Այդ մասին հայտնում է իտալական մամուլը։

Ջորջիա Մելոնին Ջեյ Դի Վենսի և Մարկո Ռուբիոյի հետ հանդիպել է 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումից առաջ, որոնց հյուրընկալողը Իտալիան է։

«Վերջին անգամ փոխնախագահի հետ հանդիպել էի Հռոմի պապի ինաուգուրացիայի ժամանակ, և այսօր մենք կրկին հանդիպում ենք՝ օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ։ Այս երկու դեպքերը արտացոլում են այն արժեքային համակարգը, որը միավորում է Եվրոպան և Միացյալ Նահանգները, Արևմուտքը, ինչը, անկասկած, մեր համագործակցության, բարեկամության և այն ապագայի հիմքն է, որը ցանկանում ենք միասին կառուցել», – հայտարարել է Մելոնին ԱՄՆ-ի փոխնախագահին և պետքարտուղարին։