Ջորջիա Մելոնին ասում է, որ չի վախենում Կրեմլի սպառնալից հռետորաբանությունից
Ջորջիա Մելոնին ասում է, որ չի վախենում Կրեմլի սպառնալից հռետորաբանությունից

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ չի վախենում Կրեմլի սպառնալից հռետորաբանությունից։

Մելոնին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ով նշել է, որ «Crocus City Hall»-ում հարձակման պատասխանատուները շարժվում են Ուկրաինայի ուղղությամբ և փորձում թաքնվել։

«Կարծում եմ՝ իրավիճակը չի փոխվել նախկինում տեղի ունեցածի համեմատ։ Մենք պետք է շարունակենք կատարել մեր աշխատանքը, այն է՝ ապահովել զսպող ուժը, որն արդեն կարողացել են անել Եվրոպան և Արևմուտքը։ Սա լավագույն երաշխիքն է, որ էսկալացիա չի լինի։ Եթե մենք վախենայինք Պուտինի հայտարարություններից, ապա շատ ավելի վաղ կվախենայինք»,- ասել է Իտալիայի վարչապետը։