Ջորջիա Մելոնի. Պաղեստինի պետության վաղաժամ ճանաչումը կարող է հակաարդյունավետ լինել
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Պաղեստինի պետության վաղաժամ ճանաչումը կարող է հակադարձ ազդեցություն ունենալ։
Նրա խոսքով՝ առանց Պաղեստինի պետության փաստացի գոյության այն ճանաչելը կարող է հակաարդյունավետ լինել այդ նպատակին հասնելու համար։
«Կարծում եմ, որ Պաղեստինի պետության ճանաչումը, առանց նրա փաստացի գոյության, կարող է հակաարդյունավետ լինել այդ նպատակին հասնելու համար։ Երբ ինչ-որ բան գոյություն չունի, այս դեպքում՝ Պաղեստինի պետություն, և այն միայն թղթերի վրա է ճանաչվում, կա ռիսկ, որ խնդիրն արդեն լուծված կթվա, մինչդեռ իրականում այդպես չէ», – ասել է Ջորջա Մելոնին։