Ջորջիա Մելոնի. Մեր աջակցության նպատակն է Ուկրաինային բանակցությունների համար լավագույն դիրքում դնելը, բանակցությունը չի նշանակում հանձնվել
Բանակցությունները չեն նշանակում հանձնվել,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Զելենսկին Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ: Հանդիպմանը Ուկրաինայի նախագահը Ջորջիա Մելոնիին է ներկայացրել «Հաղթանակի պլանը»։
Մելոնին ասել է, որ Իտալիան պատրաստ է օգնել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և նշել, որ Ուկրաինայի վերակառուցման կոնֆերանսը Հռոմում կանցկացվի 2025 թվականի հուլիսի 10-11-ը։
«Մեր աջակցության նպատակն է Ուկրաինային բանակցությունների համար լավագույն դիրքում դնելը։ Բանակցությունը չի նշանակում հանձնվել, ինչպես շատերն են առաջարկել»,- ասել է Իտալիայի ղեկավարը։
Ուկրաինայի նախագահը իր հերթին նշել է, որ գլխավորն արդար դիվանագիտության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է։
«Կարևոր է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը և մեր հարաբերությունները մերձավոր դաշնակիցների հետ՝ արդար դիվանագիտության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Զելենսկին։