Ջորջիա Մելոնի. Մենք չենք աջակցում ֆրանսիական առաջարկին, որը վտանգավոր էսկալացիայի նախերգանք է, նրանից պետք է ամեն գնով խուսափել
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չի աջակցում արեւմտյան զորքերի Ուկրաինա ուղարկելուն, գրում է Bloomberg-ը։
«Մեր դիրքորոշումը կողմ չէ Ֆրանսիայի կողմից ներկայացված առաջարկին, որը վտանգավոր էսկալացիայի նախերգանք է։ Սրանից ամեն գնով պետք է խուսափել»,- ասել է Մելոնին։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Մելոնին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ճնշում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ավելի վճռական դիրքորոշման համար, և նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից Եվրամիության համար «էկզիստենցիալ» սպառնալիքի մասին։
Բացի այդ, Իտալիայի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անօգուտ են։
«Ինչպե՞ս կարող ես բանակցությունների սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով երբեք չի հարգել որևէ պայմանավորվածություն», – ասել է Մալոնին:
Տեղեկության համար՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ «չի բացառվում արեւմտյան զորքերի հնարավոր ուղարկումը Ուկրաինա»։