Ջորջիա Մելոնի – Իտալիան մտադիր է շարունակել աշխատել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ միասին՝ անվտանգության արդյունավետ երաշխիքներ սահմանելու ուղղությամբ, սակայն Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը մասնակցելու ծրագիր չունի

19:05, 15.03.2025

Իտալիայի կառավարությունը հայտարարություն է տարածում, որով հաստատում է, որ չի ծրագրում մասնակցել Ուկրաինայում ռազմական առաքելությանը՝ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրին աջակցելու նպատակով։

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ վարչապետ Ջորջիա Մելոնին մասնակցել է «Կամավորների կոալիցիայի» վիրտուալ հանդիպմանը։

Իտալիայի կառավարությունը ընդգծում է, որ միայն արդար և երկարատև խաղաղությունը կարող է ապահովել Ուկրաինայի ապագա ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

«Վարչապետ Մելոնին հաստատեց, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատել եվրոպացի և արևմտյան գործընկերների ու ԱՄՆ-ի հետ միասին՝ հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքների սահմանման ուղղությամբ, սակայն նաև ընդգծեց, որ Իտալիայի մասնակցությունը հնարավոր ռազմական առաքելությանը նախատեսված չէ», – ասվում է հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերն այսօր վիրտուալ հանդիպումից հետո հայտարարեց, որ «Կամավորների կոալիցիայի» ջանքերն անցնում են գործնական փուլ, և մարտի 20-ին Բրիտանիայում կգումարվի բարձրաստիճան զինվորականների հանդիպում՝ քննարկելու, թե ինչպես կարելի է ուժեղացնել ապագա խաղաղության համաձայնագիրը։

Նմանատիպ