Ջորջիա Մելոնի - Դոնալդ Թրամփի խոսքերը Սուրբ Հոր հասցեին անընդունելի են, ճիշտ և նորմալ է, երբ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը
Ջորջիա Մելոնի - Դոնալդ Թրամփի խոսքերը Սուրբ Հոր հասցեին անընդունելի են, ճիշտ և նորմալ է, երբ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հռոմի պապ Լեո XIV մասին նրա հայտարարության համար։

Մելոնիի խոսքով՝ Դոնալդ Թրամփի քննադատությունը Հռոմի պապի հասցեին անընդունելի է։

«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի խոսքերը Սուրբ Հոր հասցեին։ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և ճիշտ ու նորմալ է, որ նա կոչ է անում խաղաղության և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը», – ասել է Մելոնին։

Ձեր տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «Հռոմի պապը թույլ է հանցագործության դեմ, բայց սարսափելի է արտաքին քաղաքականության մեջ»։ Նա ասել է, որ չի ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է ԱՄՆ նախագահին։