Ջորջիա Մելոն. Մենք աջակցում ենք այն աշխատանքին, որը կատարում են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ԵՄ-ին միանալու համար
Ջորջիա Մելոն. Մենք աջակցում ենք այն աշխատանքին, որը կատարում են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ԵՄ-ին միանալու համար

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իտալիան աջակցում է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ջանքերին՝ դառնալու Եվրամիության անդամ։

Մելոնիի խոսքով՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միացումը Եվրամիությանը նշանակում է նրանց վերադարձը Եվրոպա։

«Սկզբունքները ոչնչացվել են նրանց կողմից, ովքեր կարծում են, որ մեզ հետ են տանելու անցյալ դարի ամենադժվար տարիները։ Դրա համար մենք լինելու ենք Ուկրաինայի հետ, օգնելու ենք նրանց, երբ դա անհրաժեշտ լինի։ Մենք աջակցում ենք այն աշխատանքին, որ անում են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, ինչպես նաև արևմտյան գործընկերները Եվրամիությանն անդամակցելու համար, ինչը նշանակում է ոչ թե Եվրամիության ընդլայնում, այլ բոլորի վերադարձը Եվրամիություն»,- ասել է Մելոնին, Եվրոպական քաղաքական միության երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։