Ջորջիա Մելոն. Անցյալ տարին բոլորի համար դժվար էր, բայց մի անհանգստացեք, որովհետև հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու
Անցած տարին բոլորի համար դժվար էր, բայց մի՛ անհանգստացեք, քանի որ հաջորդ տարին շատ ավելի վատը կլինի, – այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Կիջիի պալատում կառավարության աշխատակիցների հետ Սուրբ Ծննդյան տոնական միջոցառման ժամանակ։
Մելոնին շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին և ընդգծել, որ իրենք մեկ ընտանիք են։
«Բացի ձեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնելուց՝ ուզում եմ ասել, որ սիրում եմ ձեզ։ Մենք ընտանիք ենք, ամբողջ տարվա ընթացքում պայքարել ենք միասին։ Անցած տարին բոլորիս համար բարդ էր, բայց մի՛ անհանգստացեք, որովհետև հաջորդ տարին շատ ավելի վատն է լինելու։ Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս այս արձակուրդներին լիարժեք հանգստանալ, քանի որ մենք պետք է շարունակենք պատասխաններ տալ այս բացառիկ ազգի համար», – նշել է Ջորջիա Մելոնին։