Ջոն Շիմկուս. Վրաստանում ներդրված էլեկտրոնային համակարգը շատ նման է Իլինոյս նահանգում օգտագործվող համակարգին, ուստի՝ ես ինձ շատ հարմարավետ եմ զգում մոնիտորինգի գործընթացում
«Մենք այստեղ ենք խաղաղ, թափանցիկ և օրինական ընտրությունները դիտարկելու համար, և ուրախ ենք ողջ օրվա ընթացքում հետևելու այս գործընթացին»,- ասել է Իլինոյս նահանգի նախկին կոնգրեսական Ջոն Շիմկուսը։
Նրա խոսքով՝ Վրաստանում ներդրված էլեկտրոնային համակարգը շատ նման է Իլինոյս նահանգում կիրառվող համակարգին, ուստի նա իրեն շատ հարմարավետ է զգում դիտորդական գործընթացում։
«Ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ընտրությունների օրերը միշտ հուզիչ են՝ լի լարվածությամբ, հույսով ու ձգտումներով։ Մենք այստեղ ենք խաղաղ, թափանցիկ և օրինական ընտրությունները դիտարկելու համար և ուրախ ենք ողջ օրվա ընթացքում դիտարկելու գործընթացը։ Էլեկտրոնային համակարգը, որը ես տեսա այսօր, շատ նման է այն համակարգին, որը մենք օգտագործում ենք Իլինոյսում, այնպես որ ես ինձ շատ հարմարավետ էի զգում՝ դիտարկելով գործընթացը», – ասաց Ջոն Շիմկուսը: