Ջոն Քիրբին ասում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են, քննարկումները կշարունակվեն աշխատանքային խմբի մակարդակով մի քանի օր
Սպիտակ տան տվյալներով՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ինչպես նշել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին, քննարկումները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին աշխատանքային խմբերի մակարդակով՝ կոնկրետ հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։
«Բանակցություններն իրականում հասել են մի փուլի, երբ հաջորդ տրամաբանական քայլը կլինի աշխատանքային խմբերի ստեղծումը՝ հարցերն ավելի մանրամասն մշակելու համար»,- ասել է Քիրբին։
Նրա խոսքով, հարցերից մեկը, որը պետք է լուծեն աշխատանքային խմբերը, պատանդների փոխանակումն է և այդ փոխանակման մանրամասները։