Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խորհրդական Ջոն Քիրբին ասում է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Եմենի հետ պատերազմով։
Նրա խոսքով՝ ամերիկյան կառավարության կողմից արձակված բոլոր հրամաններն ուղղված են իրավիճակի դեէսկալացմանը։
Լրագրողի այն հարցին, թե հարձակումներին հաջորդել են տնտեսական տատանումներ, Քիրբին պատասխանել է՝ ոչ։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը «հութներին» համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Ջոն Քիրբիի խոսքով, ԱՄՆ-ը չի դիտարկում տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը, սակայն անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։