Ջոն Քիրբի. Ռաֆահում ՀԱՄԱՍ-ին կանգնեցնելու այլ ուղիներ կան, քան ռազմական գործողությունը
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Ռաֆահում ՀԱՄԱՍ-ին կանգնեցնելու այլ ուղիներ կան, քան ռազմական գործողությունը:
Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, այս մասին Քիրբին ասել է 12 news հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է դուրս բերել ՀԱՄԱՍ-ը ։ ՀԱՄԱՍ-ը շարունակում է մնալ զգալի սպառնալիք: Մենք գիտենք, որ Ռաֆահում կան ՀԱՄԱՍ-ի զինյալներ, բայց մենք չենք հավատում, որ ի վերջո Ռաֆահ մտնելը լավ գաղափար է: Այս սպառնալիքը կասեցնելու այլ ուղիներ կան», – ասել է Քիրբին:
Նրա խոսքով, դա է պատճառը, որ ԱՄՆ-ն ցանկացել է ընդունել իսրայելական պատվիրակությանը այլ ուղիների մասին խոսելու համար։
Ըստ Քիրբիի, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող աջակցել Ռաֆահում ցամաքային գործողությանը, որը չի ներառում այնտեղ գտնվող մարդկանց պաշտպանության և ապահովության ծրագիր: