Ջոն Քիրբի. Մենք կարմիր գծեր չենք սահմանում Իսրայելի համար
Ջոն Քիրբի. Մենք կարմիր գծեր չենք սահմանում Իսրայելի համար

Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել Իսրայելի ցամաքային հարձակումների ընդլայնումը։ Այս մասին հաղորդում է «timesofisrael»-ը։

«Մենք կարմիր գծեր չենք սահմանում Իսրայելի համար»,- լրագրողներին ասել է Քիրբին։

Սպիտակ տան խոսնակն ասում է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իսրայելին։

«Մենք շարունակում ենք աջակցել նրանց, բայց մենք ի սկզբանե ասել ենք, որ զրույց ենք վարելու, թե ինչպես են նրանք դա անում», – ասել է Քիրբին:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելի ցամաքային զորքերը «այս գիշեր ընդլայնում են գործողությունները»: Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները պնդում են, որ անկլավի ներսում գործում են իսրայելական ցամաքային ուժերը, այդ թվում՝ տանկերը։