Ջոն Քիրբի. Մենք երախտապարտ կլինենք, եթե Պուտինը դադարի ոչ միայն խոսել ԱՄՆ ընտրությունների մասին, այլև դադարեցնի դրանց միջամտությունը
ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է անում դադարեցնել նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունները։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Պարոն Պուտինը պետք է դադարի խոսել մեր ընտրությունների մասին։ Նա չպետք է նախապատվություն տա ոչ մեկին, ոչ մեկին, ոչ մյուսին։ Միակ մարդը, ով պետք է որոշի, թե ով է լինելու Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, դա ամերիկացի ժողովուրդն է»,- ասուլիսում ասել է Ջոն Քիրբին։
Ջոն Քիրբին նաև հավելել է, որ ամերիկյան կողմը «երախտապարտ կլինի», եթե Պուտինը «դադարի խոսել ոչ միայն ԱՄՆ ընտրությունների մասին, այլ նաև դադարեցնի դրանց միջամտությունը»։
Ջոն Քիրբիի մեկնաբանությունները հաջորդել են Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 5-ին Արևելյան տնտեսական ֆորումում արված հայտարարությանը, որտեղ ՌԴ նախագահն ասել է, որ «Բայդենը մեր ֆավորիտն էր, նա հեռացվեց ընտրապայքարից, բայց նա իր բոլոր կողմնակիցներին խորհուրդ տվեց աջակցել Հարիսին»: Մենք էլ ենք այդպես վարվելու և աջակցելու ենք նրան»։