Ջոն Քիրբի. ՀԱՄԱՍ-ը վտանգի տակ է դնում երեխաներին և նրանց ընտանիքներին
Սպիտակ տունն արձագանքում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը, որտեղ Գուտերեշը նշել է, որ Գազան նման է մանկական գերեզմանոցի։
«ՀԱՄԱՍ-ը վտանգի տակ է դնում այս երեխաներին և նրանց ընտանիքներին», – ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:
Քիրբիի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը թունելներ էր կառուցում հիվանդանոցների տակ և երեխաներին պատանդ օգտագործում։
«Մենք գիտենք, որ բացի 240 պատանդներից, նրանք ունեն այլ պատանդներ, որոնք երեխաներ են։ Մենք փորձում ենք այս երեխաներին ազատ արձակել»,- ասաց նա։
Քիրբին նաև ասել է, որ ԱՄՆ-ն իսրայելցի գործընկերներին խնդրել է հնարավորինս զգույշ լինել ՀԱՄԱՍ-ի թիրախներին հարվածելիս՝ խուսափելու համար ավելի շատ քաղաքացիական ողբերգություններից: