Ջոն Քիրբի. ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի հետ՝ նախապատրաստվելու Ռուսաստանի կողմից սպասվող ձմեռային հարձակմանը
Ջոն Քիրբի. ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի հետ՝ նախապատրաստվելու Ռուսաստանի կողմից սպասվող ձմեռային հարձակմանը

ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի հետ՝ նախապատրաստվելու Ռուսաստանի կողմից սպասվող ձմեռային հարձակմանը,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային, ի թիվս այլ բաների, տրամադրել սարքավորումներ և անհրաժեշտ օգնություն՝ բնակչությանը էլեկտրաէներգիա ապահովելու համար։

«Մենք երկար ամիսներ աշխատել ենք մեր ուկրաինացի գործընկերների հետ՝ պատրաստվելու այս արտակարգ իրավիճակին։ Ինչպես հիշում եք, սա քննարկման հիմնական թեման էր, երբ սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեց Սպիտակ տուն։ Մինչ այս ձմեռը նախագահ Ջո Բայդենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանձնարարեցին Միացյալ Նահանգների կառավարությանը այս տարի առաջնահերթություն տալ այս ջանքերին, ինչպես դա արեցին անցյալ տարի», – ասաց Քիրբին:

Սպիտակ տան ազգային անվտանգության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ այս ձմռանը Ռուսաստանը կփորձի ոչնչացնել Ուկրաինայի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքը։