Ջոն Քիրբի. ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում այժմ կասեցված է
Ջոն Քիրբի. ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում այժմ կասեցված է

ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում այժմ դադարեցված է, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Ինչպես նշել է Քիրբին, Վաշինգտոնում շարունակվում են օգնության փաթեթի շուրջ բանակցությունները՝ հավելելով, որ կարևոր է, որ Կոնգրեսը հաստատի Ուկրաինային օգնելու ֆինանսավորման շարունակականությունը։

«Այժմ մեր տրամադրած օգնությունը կասեցված է։ Ռուսների կողմից իրականացվող հարձակումները միայն ուժեղանում են։ Նրանք օգտագործում են հյուսիսկորեական բալիստիկ հրթիռները իրենց սեւ գործն անելու համար։ Այնպես որ օգնության կարիքը մեծ է հատկապես ձմռանը»,- ասել է Ջոն Քիրբին։