Ջոն Քիրբի. ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսել, որ Իսրայելը կանգնած է Իրանում պայթյունների հետևում
Ջոն Քիրբի. ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսել, որ Իսրայելը կանգնած է Իրանում պայթյունների հետևում

ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսել, որ Իսրայելը կանգնած է Իրանում պայթյունների հետևում,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այս փուլում պայթյունների մասին շատ տեղեկություններ չունի։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ Իսրայելը որևէ մասնակցություն ունի ռմբակոծության մեջ, Քիրբին ասաց, որ չի պատրաստվում խոսել որևէ այլ ազգի անունից:

«Ես ձեզ կասեմ, որ մենք որևէ նշան չունենք, որ Իսրայելը որևէ կերպ ներգրավված է եղել»,- ասել է Քիրբին։