Ջո Ուիլսոն. Էլենե Խոշտարիան և բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն
Ջո Ուիլսոն. Էլենե Խոշտարիան և բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն

Էլենե Խոշտարիան և բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն,- սոցցանցում գրել է ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը։

Նա ասել է, որ Վրաստանում ազատ և արդար ընտրությունները առաջընթացի միակ ճանապարհն են։

«Վրացական ընդդիմության առանցքային առաջնորդ Էլենե Խոշտարիան անարդարացիորեն ձերբակալվել է Իվանիշվիլիի անամոթ հակաամերիկյան ռեժիմի կողմից: Նա և բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ազատ և արդար ընտրությունները առաջընթացի միակ ճանապարհն են», – գրում է Ջո Ուիլսոնը:

«Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան պնդում է, որ Դիղոմիի մեկուսարանում իրեն ենթարկել են ֆիզիկական բռնության ռուսական ստորացուցիչ և անմարդկային մեթոդների։

Ըստ ՆԳՆ-ի՝ Էլենե Խոշտարիան «նախքան ժամանակավոր պահման վայրում հայտնվելը օրենքով սահմանված կարգով ենթարկվել է անհրաժեշտ ընթացակարգերի։ Զննությամբ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է ենթադրյալ ապօրինի նյութ, որի համար նշանակվել է համապատասխան փորձաքննություն»։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Էլենե Խոշտարիան ձերբակալվել է մարտի 28-ին, խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով մանր խուլիգանության համար։