Ջո Էնի կլինիկայից դուրս է գրվել ութ ամսական Ուկրաինայի քաղաքացին, ով սրտի վիրահատության է տարել
Ութ ամսական Ուկրաինայի քաղաքացին, ով սրտի վիրահատություն էր տարել Ջո Էնի համալսարանական հիվանդանոցում, այսօր դուրս է գրվել։ Այս մասին տեղեկություն է տարածում կլինիկան։
Նրանց խոսքով՝ Ջո Էնի համալսարանի հիվանդանոցի բուժանձնակազմը հիվանդին հրաժեշտ է տվել վրացական և ուկրաինական դրոշներով՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության։
Ընտանիքը Վրաստան, Բաթումի էր ժամանել պատերազմից առաջ և չի կարողացել վերադառնալ ռազմական գործողությունների պատճառով։ Վիրահատությունը, որը պետք է տեղի ունենար Կիևում մարտին, չեղարկվել է պատերազմի պատճառով, և բժշկական ծառայությունները մատուցվել են Ջո Էնի համալսարանական հիվանդանոցում։ Հիվանդը հետվիրահատական վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր հիվանդանոցում։ Ծախսերն ամբողջությամբ հոգացել է Ջո Էնի համալսարանական հիվանդանոցը: