Ջո Բայդենն ու Ֆրենկ Վալտեր Շտայնմայերը քննարկել են Ուկրաինային աջակցության հարցը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին։ Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է որպես նախագահներ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը քննարկել են ընդհանուր խնդիրներն ու Ուկրաինային աջակցության հարցերը։
Ինչպես ավելի ուշ նշել է Գերմանիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիսում, երկու երկրներն էլ վճռականորեն աջակցում են Ուկրաինային և նրա կողքին են եղել պատերազմի սկզբից։
«Միասին մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին պատերազմի սկզբից։ ԱՄՆ-ն ամենամեծն է, իսկ Գերմանիան՝ աշխարհում երկրորդ ամենամեծ աջակցողն է Ուկրաինային։ Գերմանիան հեռահար որոշումներ է ընդունել Ուկրաինային օգնելու համար: Որոշումներ, որոնք հեշտ չէին մեր պատմություն ունեցող երկրի համար, հատկապես զենքի մատակարարման առումով։ Ելույթ ունենալով այսօր՝ նախագահ Բայդենն ինձ համոզեց, որ մենք կարող ենք ունենալ Միացյալ Նահանգների հույսը»,- ասել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։