Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են բանավեճի կանոնների շուրջ
Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են բանավեճի կանոնների շուրջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել բանավեճի կանոնների շուրջ։ Այս մասին տեղեկություն է տարածում «Սի Էն Էն»-ը։

Բանավեճը, որը կանցկացվի հունիսի 27-ին, կլինի Բայդենի և Թրամփի առաջին հանդիպումը 2024 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։

Թեկնածուները պայմանավորվել են, որ խոսափողն անջատված կլինի բանավեճի ժամանակ, նախքան մեկի ելույթը: Նրանք չեն կարողանա իրենց հետ նախապես գրված տեքստ բերել։ Մինչ բանավեճը նրանց կտրվի գրիչ, թուղթ և ջուր։

Նաև, ինչպես հայտնի է, այս տարի առաջին անգամ բանավեճը լսարան չի ունենա։ Հեռարձակումը տեղի կունենա «Սի Էն Էն»-ի եթերում, որը կվարեն Ջեյք Թեփերը և Դանա Բաշը։