Ջո Բայդենն ասում է, որ Եմենում «հութիների» դիրքերի ռմբակոծումը չի դադարեցրել հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա, և ԱՄՆ ռազմական գործողությունները նրանց դեմ կշարունակվեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Եմենում «հութիների» դիրքերի ռմբակոծումը չի դադարեցրել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները։
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ ռազմական գործողությունները շիա «հութիների» դեմ կշարունակվեն։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը նշել է, որ ԱՄՆ-ը չի պատերազմում «հութիների» դեմ, չի ցանկանում տարածաշրջանային հակամարտություն, և ԱՄՆ-ի գործողությունները միայն պաշտպանական բնույթ ունեն։
«Հութիները» նոյեմբերին սկսեցին հարձակումներ գործել առևտրային նավերի վրա՝ ասելով, որ իրենք պատասխանում են Գազայում Իսրայելի ռազմական գործողությանը: Այդ ժամանակվանից խմբավորումը տասնյակ հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովով շարժվող առևտրային նավերի վրա: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հունվարի 11-ին օդային հարվածների ալիք են սկսել «հութիների» թիրախների ուղղությամբ։