Ջո Բայդենն ասում է, որ ծրագրում է շտապ բյուջեի հարցում ուղարկել Կոնգրես՝ Իսրայելին և Ուկրաինային աջակցելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ինքը մտադիր է բյուջետային շտապ պահանջ ուղարկել Կոնգրես՝ Իսրայելին ու Ուկրաինային աջակցելու համար։
Ինչպես Բայդենն ասել է օվալաձեւ գրասենյակից իր ուղերձում, անվտանգության փաթեթը, որը նա ուղարկում է Կոնգրես, աննախադեպ պարտավորություն է Իսրայելի անվտանգությանը:
«Մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային աջակցելը խելացի ներդրում է, որը սերունդների համար շահաբաժիններ կվճարի Ամերիկայի անվտանգության համար: Դա մեզ կօգնի պաշտպանել ամերիկյան զորքերը վտանգից։ Կօգնի մեզ կառուցել մի աշխարհ, որն ավելի ապահով է, ավելի խաղաղ: Մենք պետք է համոզվենք, որ Իսրայելն ունի այն, ինչ իրեն պետք է պաշտպանելու իր ժողովրդին այսօր և միշտ: Անվտանգության փաթեթը, որը ես ուղարկում եմ Կոնգրես, աննախադեպ պարտավորություն է Իսրայելի անվտանգությանը: Ուկրաինայի վերաբերյալ ես խնդրում եմ Կոնգրեսին համոզվել, որ մենք կարող ենք շարունակել Ուկրաինային առանց ընդհատումների ուղարկել զենք, որն անհրաժեշտ է իրեն և իր երկիրը պաշտպանելու համար: Այնպես որ, Ուկրաինան կարող է կասեցնել Պուտինի դաժանությունը Ուկրաինայում»,- ասել է ԱՄՆ նախագահը։