Ջո Բայդենն ասում է, որ որոշել է, թե ինչպես արձագանքել Հորդանանում անօդաչու թռչող սարքի հարձակմանը, որը սպանեց ամերիկացի զինվորներին

22:21, 30.01.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ինքը որոշել է, թե ինչպես արձագանքել Հորդանանում անօդաչու թռչող սարքի հարձակմանը, որի հետևանքով ամերիկացի զինվորներ են զոհվել։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, լրագրողների հետ զրույցում Բայդենը չի հստակեցրել, թե ինչ որոշում է կայացրել Սպիտակ տան գլխավոր խորհրդականների հետ խորհրդակցելուց հետո։

ԱՄՆ նախագահն արձագանքել է նաև պաշտոնյաների հայտարարություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ին պետք չէ ավելի լայն պատերազմ Մերձավոր Արևելքում և չի ցանկանում պատերազմ Իրանի հետ։

«Չեմ կարծում, որ մեզ պետք է ավելի լայն պատերազմ Մերձավոր Արևելքում: Սա այն չէ, ինչ ես փնտրում եմ»,- ասել է Բայդենը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանն է պատասխանատու հարձակման համար, Ջո Բայդենն ասել է, որ ինքը պատասխանատու է համարում Իրանին այն առումով, որ նրանք զենք են տրամադրել հարձակումն իրականացնողներին։

Հորդանանում անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինվոր է զոհվել, առնվազն 34-ը՝ վիրավորվել։ Իրանը հերքում է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակմանն առնչություն ունենալը։

Նմանատիպ