Ջո Բայդենն ասում է, որ Իսրայելն այսօր հարվածներ չի հասցնի իրանական օբյեկտներին

19:50, 03.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելն այսօր հարվածներ չի հասցնի իրանական օբյեկտներին։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը տարածում է «Sky News» հեռուստաալիքը։

Բայդենին հարցրել են, թե արդյոք նա կաջակցի Իսրայելի հարվածներին Իրանի նավթային օբյեկտներին:

«Մենք կքննարկենք այդ հարցը, բայց այսօր ոչինչ չի լինելու. Մենք այդ մասին կխոսենք ավելի ուշ»,- ասել է Բայդենը։

Տեղեկատվության համար՝ Բայդենն ավելի վաղ ասել էր, որ չի աջակցի Իսրայելի հնարավոր հարձակմանը Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հրաժարվել է բացահայտել, թե ինչ պատժամիջոցներ են քննարկում ԱՄՆ-ում Իրանի դեմ։ Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանին լուրջ հետևանքներ են սպասվում Իսրայելի դեմ լայնածավալ հրթիռային հարձակման պատճառով։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իրանի հարձակումն Իսրայելի վրա անվանել է «դաժան ագրեսիա»։

Նմանատիպ