Ջո Բայդենն ասում է, որ ինքը խնդրել է Բենիամին Նեթանյահուին դադարեցնել մարտերը Գազայում
Ջո Բայդենն ասում է, որ ինքը խնդրել է Բենիամին Նեթանյահուին դադարեցնել մարտերը Գազայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է հումանիտար դադար վերցնել Գազայում։ Ջո Բայդենի խոսքով՝ ինքը Բենիամին Նեթանյահուին խնդրել է դադարեցնել մարտերը Գազայում։

Բայդենին լրագրողը հարցրել է, թե արդյոք նա առաջարկե՞լ է Նեթանյահուին եռօրյա դադար, սակայն ԱՄՆ նախագահը չի պատասխանել «դադարի» տեւողությանը վերաբերող հարցին։

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ այս շաբաթվա բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդները քննարկել են Գազայում մարդասիրական նկատառումներով «մարտավարական դադարները» և պատանդների հնարավոր ազատ արձակումը: