Ջո Բայդենն ասում է, որ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համաձայնագիրը դեռ բանակցությունների փուլում է
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասում է, որ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը դեռ բանակցությունների փուլում է։
«Մենք դեռ բանակցում ենք։ Մենք դեռ բանակցությունների կիզակետում ենք։ Մենք բանակցություններ ենք վարում ոչ թե Նեթանյահուի, այլ Կատարի և Եգիպտոսի իմ գործընկերների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահը նշված հայտարարությունն արել է փոխնախագահ Քամալա Հարիսի հետ վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո, ովքեր մասնակցում են պատանդների ազատ արձակման հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող բանակցություններին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են մնացած բանտարկյալներին ազատ արձակելուն ուղղված ջանքերը։
Տեղեկատվության համար, Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բավարար ջանքեր չի գործադրում պատանդների հետ կապված համաձայնություն ապահովելու համար։