Ջո Բայդենն ասում է, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ժողովրդավարության գլխավոր սպառնալիքն է
Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ ժողովրդավարության գլխավոր սպառնալիքը։ Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է իսպանալեզու «Univision» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ինչպես բացատրել է Բայդենը, իր այս գնահատականը կապված է 2021 թվականին Կապիտոլիումի գրոհին Թրամփի աջակցության և ընտրությունների արդյունքների հաստատումը կանխելու փորձի հետ։
Նա նաեւ հիշեցրել է Թրամփի այն հայտարարությունը, որ հաղթանակի դեպքում միայն առաջին օրը կլինի «բռնապետ»։
«Ես նույնիսկ չեմ կարող հիշել որևէ մեկին իմ կյանքում, պատմության մեջ, ով նման մոտեցում ունենար»,- ասել է Բայդենը։