Ջո Բայդենն արգելել է Ռուսաստանից ԱՄՆ նավթի, բնական գազի և ածխի ներկրումը
ԱՄՆ-ն արգելել է նավթի, բնական գազի և ածուխի ներկրումը Ռուսաստանից։
Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը։
«Ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը դարձել է ռուսական տնտեսության հիմնական զարկերակը։ Սա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի կարողանա մուտք գործել ԱՄՆ նավահանգիստներ, և ամերիկացի ժողովուրդը հերթական հզոր հարվածը կհասցնի Պուտինի ռազմական մեքենային։
Դա մի քայլ է, որն ունի Կոնգրեսի երկու կուսակցությունների ամուր աջակցությունը: Ամերիկան աջակցում է ուկրաինացի ժողովրդին և ԱՄՆ-ը չի լինի Պուտինի պատերազմի հովանավորը»,- ասել է Բայդենը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը տեղում ավելի շատ նավթ է արդյունահանում, քան բոլոր եվրոպական երկրները միասին վերցրած։ Միաժամանակ Ջո Բայդենն ասել է, որ իրենք գործընկերների հետ աշխատում են երկարաժամկետ ռազմավարության վրա՝ նվազեցնելու իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներից։
«Մենք գնում ենք այդ քայլին այն ժամանակ, երբ մեր եվրոպացի գործընկերներից և դաշնակիցներից շատերը կարող են ի վիճակի չլինել միանալ մեզ: ԱՄՆ-ը տեղում ավելի շատ նավթ է արդյունահանում, քան եվրոպական բոլոր երկրները միասին վերցրած։ Մենք արտահանողներ ենք։ Այսպիսով, մենք կարող ենք նման քայլի դիմել այն ժամանակ, երբ մյուսները չեն կարող: Մենք աշխատում ենք գործընկերների հետ՝ երկարաժամկետ ռազմավարություն մշակելու համար՝ նվազեցնելու նրանց կախվածությունը ռուսական էներգակիրներից», – ասել է Բայդենը։