Ջո Բայդենի խոսքով՝ ինքը կհամագործակցի ցանկացածի հետ, ով դառնա Ներկայացուցիչների պալատի խոսնակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ինքը կհամագործակցի ցանկացածի հետ, ով դառնա Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Ջո Բայդենն այսպես է արձագանքել խոսնակի պաշտոնում Ջիմ Ջորդանի հնարավոր ընտրվելու վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից տրված հարցին:
Նշենք, որ Ջիմ Ջորդանը ղեկավարել է Բայդենի վարչակազմի դեմ հետաքննությունը և վայելում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։
Հանրապետականները հոկտեմբերի 11-ին նոր խոսնակ կընտրեն: Երկու թեկնածուներ՝ Սթիվ Սկալիզը և Ջիմ Ջորդանը, մրցում են Քևին Մաքքարթիին փոխարինելու համար:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 4-ին պաշտոնանկ արեց խոսնակ Քևին Մաքքարթիին։