Ջո Բայդենի խոսքով՝ «Abrams» տիպի տանկերը Ուկրաինա կմատակարարվեն հաջորդ շաբաթ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ հաջորդ շաբաթ Ուկրաինային կհանձնվեն ամերիկյան «Abrams» տիպի տանկեր։
«Այսօր ես հավանություն տվեցի Ուկրաինային անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնության հերթական տրանշին, ներառյալ ավելի շատ հրետանի, ավելի շատ զինամթերք, ավելի շատ հակատանկային զենք: Հաջորդ շաբաթ առաջին ամերիկյան «Abrams» տանկերը կմատակարարվեն Ուկրաինա»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ երկիրը կենտրոնացած է նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունների ուժեղացման վրա՝ պաշտպանելու «կարևոր ենթակառուցվածքը, որն ապահովում է ջերմություն և լույս՝ տարվա ամենացուրտ և մութ օրերին»: