Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է երկրի քաղաքացիների անօրինական ամուսիններին արտաքսումից պաշտպանելու միջոցների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է միջոցներ, որոնք կպաշտպանեն երկրի քաղաքացիների առանց փաստաթղթերի ամուսիններին արտաքսումից։
Ինչպես նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, այս քաղաքականությունն ուղղված է ընտանիքները միասին պահելուն։
Բայդենի վարչակազմի կողմից հայտարարված նոր միջոցները կվերաբերեն այն միգրանտներին, ովքեր ապրում են ԱՄՆ-ում ավելի քան 10 տարի և օրինական ամուսնացած են ԱՄՆ քաղաքացու հետ։
Ներքին անվտանգության դեպարտամենտի կողմից անհատական վերանայումից հետո նման միգրանտներին տրվում է եռամյա ժամկետ՝ մշտական բնակության համար դիմելու համար: Նրանք իրավունք կունենան մնալ և աշխատել իրենց ընտանիքների հետ ԱՄՆ-ում։
Սպիտակ տան տվյալներով՝ այս միջոցը կպաշտպանի ԱՄՆ քաղաքացիների 500,000 ամուսիններին և մոտավորապես 50,000 երեխաների, որոնց ծնողներն ամուսնացած են ԱՄՆ քաղաքացիների հետ։
Բացի այդ, Բայդենի վարչակազմի կողմից հայտարարված նոր միջոցների համաձայն՝ այն անձինք, ովքեր ավարտել են բարձրագույն կրթությունը ԱՄՆ-ում և աշխատանքի առաջարկ են ստացել ամերիկացի գործատուից, պարզեցված կարգով աշխատանքային վիզաներ կստանան։