Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, երդվյալ ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել
Երդվյալ ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը՝ բոլոր երեք մեղադրանքներով ։
Այս մասին հայտնում է Սի Էն Էն-ը։
Հանթեր Բայդենին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և մինչև 750 հազար դոլար տուգանք։
Ինչպես գրում է Սի Էն Էն-ը, վճարվելիք տուգանքը կարող է շատ ավելի քիչ լինել, քանի որ Հանթեր Բայդենը քրեական անցյալ չունի։
Երբ 2018-ին Հանթեր Բայդենը գնեց Colt ատրճանակ, նա պաշտոնական փաստաթղթերում ստեց, որ այլևս թմրանյութեր չի օգտագործում: Անգամ մեկ մեղադրանք կապված է զենք պահելու ժամանակ նախագահի որդու կողմից թմրանյութ օգտագործելու հետ. Համաձայն ԱՄՆ դաշնային օրենքի՝ թմրանյութ օգտագործողի կողմից հրազեն պահելը հանցագործություն է։