Ջո Բայդենի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

19:30, 21.07.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ ԱՄՆ նախագահի վարչակազմի տվյալներով՝ նա բուժվում է «Paxlovid» հակավիրուսային դեղամիջոցով։

Ջո Բայդենը լիովին պատվաստված է և ստացել է կորոնավիրուսի երկու խթանող չափաբաժին։ Սպիտակ տան տվյալներով՝ նա ունի շատ մեղմ ախտանիշներ։

Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը կանցկացնի մեկուսացման շրջանը, որի ընթացքում կշարունակի կատարել իր պարտականությունները։ Նա կմասնակցի նախատեսված հանդիպումներին հեռախոսով կամ առցանց։

Նմանատիպ