Ջո Բայդենի կողմից Վիկտոր Օրբանի մասին արած հայտարարության պատճառով, Հունգարիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ, Հունգարիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Միացյալ Նահանգների դեսպանը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիիարտոն։
Խոսքը Ջո Բայդենի հայտարարության մասին է, որտեղ ԱՄՆ նախագահն ասել է, որ Օրբանը ձգտում է բռնապետության։
Այնուամենայնիվ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիիարտոյի հայտարարությունից հետո Հունգարիայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն ասաց, որ դեսպանը միշտ ողջունում է հունգարացի գործընկերների հետ հունգարական ժողովրդավարության վիճակը քննարկելու հնարավորությունը:
Վիկտոր Օրբանն իր բացահայտ աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Վիկտոր Օրբանն անցյալ շաբաթ հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։