Ջո Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երկրորդ ընտրությունը նշանակում է վերադարձ դեպի «քաոս, պառակտում և խավար»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ Դոնալդ Թրամփի երկրորդ ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում նշանակում է վերադարձ դեպի «քաոս, պառակտում և խավար»։
«Չորս տարի առաջ ես իմ թեկնածությունն առաջադրեցի այն էկզիստենցիալ սպառնալիքի պատճառով, որը Դոնալդ Թրամփը ներկայացնում էր Ամերիկային»,- ասել է Ջո Բայդենը։
Ինչպես գրում է Բայդենը ֆեյսբուքյան իր էջում, ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջընթաց է գրանցել աշխատատեղերի, գնաճի, թմրամիջոցների գների և զենքի վերահսկման ուղղությամբ։ Բայդենը նաև նշել է, որ վարչակազմի առաջընթացը վտանգված կլինի, եթե Դոնալդ Թրամփը վերադառնա։
«Թրամփին առաջնորդում է անձնական շահը, որը կենտրոնացած է իր սեփական վրեժխնդրության վրա, այլ ոչ թե ամերիկացի ժողովրդի վրա»,- ասել է Բայդենը։