ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այդ մասին Զելենսկին գրում է սոցցանցում։
«Մենք հենց նոր նախագահ Բայդենի հետ քննարկել ենք պատժամիջոցների ուժեղացումը, կոնկրետ պաշտպանական օգնությունը և հակապատերազմական կոալիցիայի ստեղծումը։
Մենք երախտապարտ ենք Ուկրաինային ԱՄՆ-ի ուժեղ աջակցության համար»,- գրել է Վլադիմիր Զելենսկին «Twitter»-ում։