Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի միջև։
Ըստ Սպիտակ տան՝ Բայդենի և Թրամփի զրույցը եղել է անկեղծ, և ԱՄՆ նախագահը թեթեւացած է զգում, որ Թրամփը ապահով է։
Հեռախոսազրույցին պատասխանել է նաեւ Թրամփը։
«Շատ լավ խոսակցություն ունեցանք։ Խոսքը գաղտնի ծառայության մասին էր»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգում՝ Թրամփին պատկանող գոլֆի ակումբում, Դոնալդ Թրամփի շրջակայքում հրաձգություն է տեղի ունեցել։ Դեպքի առնչությամբ մեկ անձ է ձերբակալվել, նա 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն ասել է, որ Թրամփի գոլֆի ակումբում տեղի ունեցած միջադեպը կարծես սպանության փորձ է: