Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այցելել է «Հելեն» փոթորկից տուժած Հարավային և Հյուսիսային Կարոլինա։
Երբ Բայդենը ժամանեց Հարավային Կարոլինա, նա շրջեց տարածքը ուղղաթիռով: Էշվիլում տները փլատակների են վերածվել, իսկ բնակիչները դեռ կտրված են արտաքին աշխարհից:
«Միլիարդավոր դոլարներ կարժենա փոթորկի հետևանքների դեմ պայքարը և տուժած մարդկանց ապահովելը»,- ասել է Բայդենը Վաշինգտոնից հեռանալուց առաջ։
Ամերիկայի նախագահը կարգադրել է հազար զինվոր ուղարկել փոթորկից տուժած նահանգ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի խոսքով՝ հոկտեմբերի 3-ին Բայդենը կայցելի Ջորջիա և Ֆլորիդա նահանգներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հարավարևելյան հատվածում փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 160-ի։ Ըստ պաշտոնյաների, աղետի զոհեր են գրանցվել Հյուսիսային և Հարավային Կարոլինա, Ջորջիա, Ֆլորիդա, Թենեսի և Վիրջինիա նահանգներում: