ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Գերմանիա, որտեղ բանակցություններ կվարի Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ։
Այս մասին գրում է «Reuters»-ը։
Ինչպես հաղորդում է գերատեսչությունը, այսօր Բայդենը Բեռլինում երկկողմ բանակցություններ կանցկացնի Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ, որից հետո նախատեսվում է հանդիպում Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ։
Սպասվում է, որ նրանք կքննարկեն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը։