Ջո Բայդենը Վոլոդիմիր Զելենսկիին տեղեկացրել է ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ զանգահարել է իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիին և հեռախոսազրույցում հաստատել ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին տեղեկությունը։
Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն շաբաթվա ընթցքում լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության փաթեթի մասին։
«Փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Անօդաչու սարքեր և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև ռազմամթերք և շարժական հրթիռային համակարգեր առաջնագծի զինվորների համար»,- ասել է Բայդենը։