ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խելագար է անվանել: Այդ մասին գրում է «The Guardian»-ը։
Բայդենն Պուտինի մասին այս հայտարարությունն արել է կլիմայի փոփոխության մասին խոսելիս:
«Մենք ունենք խելագար, անպիտան Պուտին, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից, բայց մարդկության համար էկզիստենցիալ սպառնալիքը կլիման է»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ Թրամփը նշել է, որ Ալեքսեյ Նավալնիի պես ինքը կանգնած է քաղաքական դրդապատճառներով հետապնդման սպառնալիքի առաջ։
Ջո Բայդենի խոսքով՝ ինքը զարմացած է Թրամփի այս հայտարարությունից:
«Որոշ բաներ, որ ասում է այս անձը, օրինակ՝ իրեն Նավալնիի հետ համեմատելը, ասելով, որ մեր երկիրը դարձել է կոմունիստական երկիր, և նա հետապնդվում է Նավալնիի նման, ես չգիտեմ, թե որտեղից է դա գալիս», – ասել է Ջո Բայդենը։